Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Իրադարձություններ Հայաստանում

ՀՀ ԱՆ. Հասարակական խորհրդի հերթական նիստը

ՀՀ ԱՆ. Հասարակական խորհրդի հերթական նիստը

Կայացավ ՀՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը խորհրդի նախագահ Լևոն Ալթունյանի գլխավորությամբ: Հասարակական խորհրդի նիստի օրակարգում ընդգրկված էին առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկությունների փաթեթի մշակման և տղամարդու առողջության խնդիրներին վերաբերող հարցեր:

Հասարակական խորհրդի անդամ Հայկուհի Մինասյանի առաջարկությամբ և խորհրդի նախագահի համաձայնությամբ նիստի օրակարգում ընդգրկվեց նաև զինհաշմանդամների առողջական խնդիրների լուծմանն ուղղված հարցը: Ներկայացնելով զինհաշմանդամների առողջական խնդիրները` զեկուցողը կարևորեց մեկ պատուհանի սկզբունքը: Պայմանավորվածություն ձեռք բերվեց խնդրին տալ ծրագրային մոտեցում, որը կքննարկվի մասնագետների և շահագրգիռ կողմերի հետ:

Նիստի ընթացքում քննարկվեցին նաև առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանն ուղղված առաջարկությունները: Մասնավորապես` կարևորվեցին բուժաշխատողների պատշաճ վարձատրությունը, պաշտպանվածությունը, ուղեցույցների և գործելակարգերի ընդունման անհրաժեշտությունը` որպես կոռուպցոին ռիսկի նվազեցմանն ուղղված քայլեր:

Կարևորելով արական սեռի առողջության հարցերը` խորհրդի անդամ Գևորգ Գրիգորյանին առաջարկվեց ուսումնասիրել միջազգային փորձը և ներկայացնել Հայաստանում տղամարդու առողջության զարգամցանն ուղղված ծրագիր:

Ամփոփելով նիստը` արձանագրվեց, որ կներկայացվի զինհաշմանդամների առողջական խնդիրների լուծման նպատակով առաջարկի փաթեթը։

Սկզբնաղբյուր. ՀՀ առողջապահության նախարարություն
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ